Նոր Արեշի բնակարանում հրդեհ է բռնկվել․ մեկնել է հրշեջ-փրկարարական 2 մարտական հաշվարկ
Արտակարգ Պատահար
Մայիսի 30-ին, ժամը 22:35-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նոր Արեշ 35-րդ փողոցի շենքերից մեկի 8-րդ հարկի բնակարաններից մեկում։ Այս մասին տեղեկանում ենք ՆԳՆ Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խումբը և ավտոսանդուղք։

















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ