«Ղարաբաղի հարցի ողջ ճշմարտությունը մենք չենք իմացել ժողովրդավարության բացակայության պատճառով»
ՔաղաքականՀայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն կարծիքին է, որ Հայաստանում երկար տարիներ ժողովրդավարության բացակայությունը կամ ժողովրդավարության նկատմամբ վերաբերմունքը գործիք է ծառայել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի հարցի մասին ճշմարտությունը բոլորին հասանելի չլինի։
Փաշինյանն այս մասին ասաց Ժողովրդավարության հայկական ֆորումի ընթացքում։
«Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության բացակայությունը կամ ժողովրդավարության նկատմամբ վերաբերմունքը գործիք է ծառայել, որպեսզի մենք բոլորս չիմանանք ճշմարտությունը Ղարաբաղի հարցի մասին։ Ես, իհարկե, չեմ ուզում քաղաքական բանավեճ հարուցել, բայց այն մոդելը, որ Ղարաբաղի հարցի մասին փորձագետի մակարդակով տեղյակ են ընդամենը մի քանի հոգի, դրա ամենավառ ապացույցն է։ Ամենամեծ խնդիրը, որի հետ մենք բախվել ենք, հենց դա է»,- նշեց վարչապետը։
Փաշինյանը հավելեց, որ հիմա՝ ժողովրդավարության պայմաններում է, որ նոր տեղեկություններ են իմանում ԼՂ հարցի մասին, հայտնի բառերի նոր իմաստներ և ենթատեքստեր են վերհանում։