«Լյուդովիկոս XVI-ին գլխատեցին, Մակրոն, մենք դա կրկին կանենք»․ Փարիզում բողոքի ակցիա է Գյումրին սովորական քաղաք չէ․ այն մեր ազգային դիմագիծն է. Վարդան Ղուկասյանի շնորհավորանքը Ճանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մաhաgnւթյան առաջին պատճառն են Փաշինյան․ Հանքարդյունաբերությունը չպետք է օտարության ու շահագործման տպավորություն թողնի քաղաքացիների մոտ Աշտարակի լիմոնադի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի «Շերեմետևո»-ում ուղևորները ժամերով սպասում են թռիչքներին՝ առանց ջրի և սննդի, մարդիկ քնում են հատակին Երեք անչափահասներ հրկիզել են «Reebok» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամ Արարատ Միրզոյանը մասնակցել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներին Հանքարդյունաբերության ոլորտի վերահսկողությունը կթվայնացվի․ համակարգը կգործարկվի 2029-ին Ըմբշամարտ. Հայաստանի երկու ներկայացուցիչ կպայքարի Մ23 ԱԱ-ի բրոնզե մեդալի համար. Armsport ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը Զվարթնոցում քննարկել է մշակութային ժառանգության պահպանության հարցերը 

Հյուսիսարևելյան սահմանագոտում իրավիճակը հարաբերական կայուն է․ 3-րդ բանակային կորպուսի հրամանատար

Քաղաքական

Հայաստանի զինված ուժերի 3-րդ բանակային կորպուսի հրամանատար Ալեքսանդր Ցականյանը ներկայացրեց հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում առկա օպերատիվ-մարտավարական իրավիճակը, ինչպես նաև զորամիավորման ենթակա զորամասերի մարտական պատրաստության աստիճանը և անձնակազմի բարոյահոգեբանական վիճակը։

«Հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսարևելյան հատվածում հակառակորդի մարտական դիրքերը տեղակայված են տարբեր հեռավորության վրա՝ սկսած 480 մետրից մինչև 1700 մետր։ Վերջին ժամանակներում ստեղծված իրադրության պայմաններում օպերատիվ-մարտավարական իրադրությունը գնահատվում է հարաբերական կայուն։ Հակառակորդի կողմից որպես այդպիսին հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել, հակառակորդը հիմնականում զբաղված է առօրյա մարտական հերթապահությամբ։ Հակառակորդի սահմանամերձ բնակավայրերում բնակվող բնակչությունը զբաղվում է առօրյա կյանքով։ Տեղանքի և տարածքի օպերատիվ նշանակության աշխատանքներ չեն իրականացվում և ներկա դրությամբ մարտական գործողությունների նախապատրաստման նախանշաններ չեն արձանագրվել»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Ցականյանը։

Նրա խոսքով՝ 3-րդ բանակային կորպուսը ենթակա զորամասերով զբաղված է առօրյա գործունեությամբ․ իրականացվում են ինչպես օրակարգով նախատեսված միջոցառումներ, այնպես էլ առօրյա մարտական հերթապահություն՝ ընդգրկելով համապատասխան ուժեր և միջոցներ։

«Մարտական հերթապահությունը գտնվում է ամենօրյա վերահսկողության տակ, պատրաստությունը ընթանում է սահմանված հաստիքային ռեժիմով և, հաշվի առնելով առկա մարտահրավերները, առօրյա ռեժիմում իրականացնում ենք և անհատական պատրաստություն, և ստորաբաժանումների ներդաշնակում, նաև անցկացնում ենք համապատասխան զորավարժություններ, պարապմունքներ մարտունակության պահպանման համար»,- նշեց Ցականյանը։

Անդրադառնալով զինված ուժերում ատեստավորման համակարգի ներդրմանը՝ 3-րդ բանակային կորպուսի հրամանատարը հայտնեց, որ վերջին շրջանում զինծառայողների առօրյան մի փոքր ավելի հագեցած է դարձել, քանի որ, սկսած իրենից, բոլորը նախապատրաստվում են ատեստավորման։

«Ինչ վերաբերվում է ատեստավորմանը, կարող եմ ընդգծել, որ տրամադրությունը ենթակա զորքերում բարձր է և, որպեսզի այս համատեքստում չլինի յուրովի ընկալում ատեստավորման նկատմամբ, հրամանատարության կողմից իրականացվում են համապատասխան աշխատանքներ, անցկացվում են համապատասխան ստուգումներ ստուգարքային պարապմունքների տեսքով՝ անձնակազմին պատշաճ կերպով ներկայացնելու առաջիկա ատեստավորմանը»,- ասաց Ցականյանը՝ ընդգծելով, որ  պատրաստված զինծառայողը և արհեստավարժ հրամանատարը այսօր Հայաստանի համար առաջնահերթ դեր ու նշանակություն ունեն։

Ցականյանը նաև հավելեց, որ ընդհանուր առմամբ անձնակազմի, հրամանատարակազմի բարոյահոգեբանական վիճակը կայուն է, պատրաստ են իրականացնելու առկա միջոցներով իրենց առջև դրված մարտական և առօրյա բոլոր խնդիրները։

«Մեր բոլորի գլխավոր նպատակը մեզ վստահված պատասխանատվության գոտում մեր պետության, ժողովրդի պաշտպանությունը և ռազմական անվտանգությունն ապահովելն է»,-  շեշտեց Ցականյանը։

Ստորաբաժանման հրամանատար Ռազմիկ Բաղդասարյանը ևս վերահաստատեց վերադաս հրամանատարի խոսքերը՝ նշելով, որ միշտ պատրաստ են իրականացնել իրենց առջև դրված խնդիրներ։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Լյուդովիկոս XVI-ին գլխատեցին, Մակրոն, մենք դա կրկին կանենք»․ Փարիզում բողոքի ակցիա էԳյումրին սովորական քաղաք չէ․ այն մեր ազգային դիմագիծն է. Վարդան Ղուկասյանի շնորհավորանքըՃանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մաhաgnւթյան առաջին պատճառն ենՓաշինյան․ Հանքարդյունաբերությունը չպետք է օտարության ու շահագործման տպավորություն թողնի քաղաքացիների մոտԱշտարակի լիմոնադի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի«Շերեմետևո»-ում ուղևորները ժամերով սպասում են թռիչքներին՝ առանց ջրի և սննդի, մարդիկ քնում են հատակինԵրեք անչափահասներ հրկիզել են «Reebok» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամԱրարատ Միրզոյանը մասնակցել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներինՀանքարդյունաբերության ոլորտի վերահսկողությունը կթվայնացվի․ համակարգը կգործարկվի 2029-ինԸմբշամարտ. Հայաստանի երկու ներկայացուցիչ կպայքարի Մ23 ԱԱ-ի բրոնզե մեդալի համար. ArmsportՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը Զվարթնոցում քննարկել է մշակութային ժառանգության պահպանության հարցերըԿիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականըՀռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցիցՓեզեշքիանը՝ Հայաստան այցի արդյունքների մասին․ Երևանն ու Թեհրանը կքննարկեն ռազմավարական փաստաթուղթըՓարիզում մոտ 100 մարդ հարձակվել է CNews հեռուստաալիքի գլխավոր գրասենյակի վրաՀրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների վերջնական ցուցակներըԹուրքիայի հետ առևտուր, Իրանի վստահությունը Հայաստանին և ԱՄՆ-ի գործոնը․ ի՞նչ է փոխվում ՀՀ-ի շուրջԱլ-Սիսին կոչ է արել Եգիպտոսի խորհրդարանին հաստատել Սաուդյան Արաբիային պաշտպանելու միջոցառումներըThe Times. «Կամավորների կոալիցիայի» զորավարժություններին կմասնակցի մոտ 1500 զինվորՆարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի երիտասարդների ԵԱ-ի բրոնզե մեդալակիր. Armsport.amԱրդեն երկրորդ օրն է՝ Վարդանանց փողոցում ջուրը ողողում է մոտ 1 կմ ճանապարհ․ «Վեոլիա Ջուրը» չի ժամանում վթարի վայրԲաքվի հակահայկական արշավը՝ Եվրոպայում.Ադրբեջանը հետախուզում է հայտարարել թուրք լրագրողինՍելին Դիոնի լեգենդար «Տիտանիկի» կերպարով Բարբի տիկնիկ կթողարկվիԹրամփը բացատրել է, թե ինչու է դիմահարդարվումԲեզոսի հիմնադրամը Երևանում հայտարարել է անհետացող տեսակների վերականգնման համար 500 միլիոն դոլար հատկացնելու մասինԵզրաս Սրբազանն օծել է ՌԴ Իվանովո քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինԴոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները հոկտեմբերի 17-ինՀոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությանըՓաշինյան․ «Հայաստանի և Ղրղզստանի հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու բոլոր նախադրյալներն ունենք»Հոկտեմբերի 17-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչՀայրը վրաերթի է ենթարկել 1․5 տարեկան աղջնակին․ Սեռական ոտնձգություն դպրոցում 7 տղայի մասնակցությամբCOP17-ի անցկացման օրերին Հայաստանում արգելվել է որսը․ «Վորսակ»-ի ղեկավարԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանԻսրայելական զորքերը գնդակոծել են հարավային Լիբանանի յոթ քաղաքներՀայաստանում մեկնարկել է Ռոսսոտրուդնիչեստվոյի ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ փուլըՀոկտեմբերի սկզբից ի վեր Հորմուզում ռեկորդային թվով նավեր են հարձակման ենթարկվելՍամվել Կարապետյանը՝ Գյումրու օրվա առթիվ․ «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր»Գյումրին արժանի է զարգանալու, հզորանալու և իր ողջ ներուժը բացահայտելու. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցԴավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանությունը կանխել է հնարավոր հաշվեհարդարըԱլբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 156 մարդՓաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածումՀայաստանում հոկտեմբերի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունըԵրևանն ու Բիշքեկը քույր քաղաքներ են դարձել․ Ավինյան Ժապարով․ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան պատմական նշանակություն ունի Հայաստանի և Ղրղզստանի միջև պայմանավորվածությունների իրականացումը կամրապնդի բարեկամական կապերը. ՓաշինյանԹրամփը կասկածում է, որ կցանկանա Tesla-ով թռչելԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին«Երևան Ուելնեսից» երեխա է տեղափոխվել հիվանդանոց
Ամենադիտված