Ունենք քրեական գործ, որով հիմնավորված է 34 մլրդ դրամի վնաս. Սասուն Խաչատրյան
Տեսանյութեր«Աս պահին ունենք մեկ քրեական վարույթ, որով վերականգնվել է 250 մլն դրամ, ունենք քրեական վարույթ հետաքրքիր զուգադիպությամբ, որ մոտ էլի 250 մլն դրամի հիմնավորվել է վնասը, որը նույնպես, կարծում եմ՝ կվերականգնվի: Ունենք նաև մեկ քրեական գործ, որով հիմնավորված է 34 մլրդ դրամի վնաս, ինչի վերականգնման ուղղությամբ միջոցներ են ձեռնարկվել. այդ գումարի չափով գույքի վրա կալանք է դրված»,- ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում՝ անդրադառնալով պետությանը պատճառված վնասի վերականգնման դեպքերին, ասաց Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանը:
Հարցին, կարող է անուններ նշել, Խաչատրյանն ասաց, որ հիմա նպատակահարմար չի համարում՝ նշելով, որ ո՛չ նախկին պաշտոնատար անձ է, ո՛չ ներկա, նա բիզնեսմեն է: