Կիսում եմ իմ ղեկավարի տեսակետներն Արցախի եւ անկլավների վերաբերյալ․ Արայիկ Հարությունյան
ՔաղաքականԱյսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում կառավարության աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ասաց, որ Քիշնևի բանակցությունների վերաբերյալ որևէ բան չի կարող ասել, քանի որ դեռևս տեղեկություններ չունի։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ կիսո՞ւմ է Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի ու «անկլավների» վերաբերյալ տեսակետը, ինչին ի պատասխան՝ նա ասաց.
«Ես իմ անմիջական ղեկավարի տեսակետները կիսում եմ, եթե չկիսեի, ապա այս քաղաքական թիմում չէի լինի»։