Apple-ը ներկայացրել է իր 3500 դոլար արժողությամբ Vision Pro ակնոցները (տեսանյութ)
ՏեսանյութերApple ընկերությունը փորձում է շուկայից դուրս մղել Microsoft-ին և Meta-ին: Բայց բորսաները չեն կիսում այս ոգևորությունը. մինչ շնորհանդեսը Apple-ի բաժնետոմսերը բարձրացան պատմական նոր մակարդակի, իսկ վերջում դրանք ընկան:
Apple-ը ներկայացրել է Vision Pro՝ համակցված իրականության ակնոցը: Սարքը կառավարվում է աչքերով, ձեռքերով և ձայնով։
Իր համար բոլորովին նոր արտադրանքի թողարկումով՝ Apple-ը նպատակ ունի հեղափոխել ոլորտը և հավասարվել այլ տեխնոլոգիական հսկաներին, ինչպիսիք են Microsoft-ը կամ Meta-ն:
Վերջինս Applt-ից մի քանի օր առաջ ներկայացրեց իր նոր Meta Quest 3 համակցված իրականության ականջակալը։
Vision Pro-ն վաճառքի կհանվի հաջորդ տարվա սկզբին ԱՄՆ-ում՝ 3500 դոլարով: