Ծովափին հանգստացողները լողացող սև արջին շփոթել են շան հետ (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ Ֆլորիդա նահանգի Դեսթին քաղաքի մարդաշատ լողափում հանգստացողները օվկիանոսում լողացող սև արջին շփոթել են շան հետ։ Այս մասին հայտնում է Fox 13 News-ը։
Ականատեսներից մեկը՝ Քրիս Բարրոնը, պատմել է, որ հանգստացողները, ովքեր եղել են ծովափին, ջրի մեջ մեծ կենդանի են տեսել։ «Շատերը սկսեցին լողալ դեպի ափ։ Սկզբում անհանգստացա, թե դա շնաձուկ է: Հետո մոտեցավ ու մտածեցի, որ շուն է»,- ասել է նա։ Գիշատիչը լողացել է նրա եղբորից ու 12-ամյա որդուց ոչ հեռու։
Արդյունքում Բարրոնը, այնուամենայնիվ, հասկացել է, որ դա արջ է, և սկսել է տեսանկարահանել, թե ինչ է կատարվում։ «Նա շարունակեց լողալ դեպի ափ։ Ափ դուրս գալուց հետո կենդանին իրեն թափ տվեց և վազեց դեպի ավազաթմբերի վրայի թփերը։ Կարծում եմ՝ մարդկանց մեծ մասը ցնցված էր, ոչ թե վախեցած: Ոչ ոք չէր սպասում, որ Մեքսիկական ծոցում արջ կտեսնի»,- շեշտել է նա։