Եզրաս Սրբազանն օծել է ՌԴ Իվանովո քաղաքի նորակառույց հայկական եկեղեցին Դոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները հոկտեմբերի 17-ին Հոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությանը Փաշինյան․ «Հայաստանի և Ղրղզստանի հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու բոլոր նախադրյալներն ունենք» Հոկտեմբերի 17-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչ Հայրը վրաերթի է ենթարկել 1․5 տարեկան աղջնակին․ Սեռական ոտնձգություն դպրոցում 7 տղայի մասնակցությամբ COP17-ի անցկացման օրերին Հայաստանում արգելվել է որսը․ «Վորսակ»-ի ղեկավար Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության Հայաստանում մեկնարկել է Ռոսսոտրուդնիչեստվոյի ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ փուլը Սամվել Կարապետյանը՝ Գյումրու օրվա առթիվ․ «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր» Գյումրին արժանի է զարգանալու, հզորանալու և իր ողջ ներուժը բացահայտելու. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-ից Դավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանությունը կանխել է հնարավոր հաշվեհարդարը 

Բացահայտվել է սոցցանցում թմրամիջոցների գովազդի դեպք․ երկու անձ կալանավորվել է (տեսանյութ)

Տեսանյութեր

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում իրականացվող նախաքննության շրջանակներում ՀՀ ՔԿ քննիչների և ՀՀ ԱԱԾ տեղեկատվական անվտանգության և կառավարման կապի գլխավոր վարչության աշխատակիցների համագործակցված, տակտիկապես արդյունավետ մշակված գործողությունների արդյունքում պարզվել են «Տելեգրամ» սոցիալական ցանցի միջոցով իրականացվող գովազդով նույն առցանց սոցիալական հարթակում իրացման նպատակով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի էական հանգամանքներ:

ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված, այնուհետև ՀՀ քննչական կոմիտեին փոխանցված՝ նշված բնույթի առաջին քրեական վարույթի շրջանակներում պարզվել են գովազդի մեխանիզմը, ինչպես նաև՝ հանցագործությունն առերևույթ կատարած անձանց ինքնությունը․ վերջիններս հանդիսանում են Երևան քաղաքի 19 և 23-ամյա բնակիչներ:

Մասնավորապես, ձեռք բերված տվյալների համաձայն՝ 23-ամյա երիտասարդը «Տելեգրամ» սոցիալական ցանցում իր մոր կողմից շահագործվող հեռախոսահամարի միջոցով գրանցել և անձամբ վարել է «KRIMINALI_KANALNA» («KRIMINALI_CHARXERIC») «KRIMINALNA», «KRIMINAL_2» «KRIMINAL_QUCHA», «KRIMINAL_SASTAV», իսկ նրա ընկերը՝ 19-ամյա երիտասարդը՝ «TOP_CHAT_TOP» անվանումներով զրուցարաններն ու հարթակները՝ առցանց հավաքելով շուրջ 2 500 հետևորդ:

Այդ նույն հարթակներում և զրուցարաններում 2022թ․ մինչև 2023թ․ մայիս ընկած ժամանակահատվածում երիտասարդները հրապարակել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող տելեգրամյան առցանց խանութ-ալիքների կողմից իրենց էջերում տեղադրված հասանելի և բաց տեղեկություններ՝ արժեքների, քանակի և այլնի մասին։ Որոշ դեպքերում, թմրամիջոցների մասին այդ տեղեկություններն իրենց հետևորդներին տրամադրելուն զուգահեռ, նրանք խորհուրդ են տվել նաև թմրամիջոցներ ձեռք բերել նշված խանութներից՝ այդ կերպ օժանդակելով այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների իրացմանը:

Տեղեկություններ և խորհուրդներ տրամադրելու միջոցով շարունակելով հանցավոր գործունեությունը՝ իրենց կողմից վարվող զրուցարաններում և հարթակներում նրանք տեղադրել են թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող տելեգրամյան շուրջ 2 տասնյակ հարթակներից թմրամիջոցների ձեռք բերման հնարավորության մասին բաց և հասանելի հրապարկված տեղեկություններ:

Բացի այդ, վերջիններս թմրամիջոցների ապօրինի շրջանառության վերաբերյալ ակտիվ քարոզկան-գովազդային գործունեությամբ են զբաղվել նաև «tik-tok» սոցիակական հարթակում՝ տեղադրելով տարատեսակ տեսաուղերձներ։

ՀՀ ԱԱԾ աշխատակիցների հետ համատեղ իրականացված միջոցառումների արդյունքում վերջիններս հայտնաբերվել են, նրանց բնակության վայրերում կատարվել են խուզարկություններ, ինչից հետո մեղադրյալին դատարան ներկայացնելու նպատակով վերջիններս ձերբակալվել են:

Նրանց մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջիններիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է:

Ձեռնարկվում են անհետաձգելի միջոցառումներ՝ հանցավոր շղթայում այլ անձանց առկայության, թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը (աղբյուրները), սոցիալական ցանցի՝ թմրամիջոցների ապօրինի իրացմամբ զբաղվող հարթակները վարող և նրանց հետ համագործակցող անձանց շրջանակը պարզելու ուղղությամբ:

Համապատասխան ծառայություններին տրվել են հանձնարարարություններ:

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների ցանկացած եղանակով գովազդը քրեականացված է, և նույնացված է իրացնելու նպատակով դրանց ապօրինի շրջանառությանը։ Նման հանցավոր արարքի կատարման համար, որպես պատիժ, նախատեսվում է նվազագույնը ազատազրկում երեքից վեց տարի ժամկետով։

ՀՀ քննչական կոմիտեն իրավապահ մյուս կառույցների հետ հնարավոր բոլոր իրավաչափ միջոցները գործադրելու է` նման գործունեությամբ զբաղվող անձանց ի հայտ բերելու և քրեական պատասխանատվության ենթարկելու համար։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Եզրաս Սրբազանն օծել է ՌԴ Իվանովո քաղաքի նորակառույց հայկական եկեղեցինԴոլարի, եվրոյի և ռուբլու փոխարժեքները հոկտեմբերի 17-ինՀոլիվուդյան աշխարհահռչակ դերասան Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է Հայաստանի և Կոլումբիայի նախաձեռնությանըՓաշինյան․ «Հայաստանի և Ղրղզստանի հարաբերություններին նոր բովանդակություն հաղորդելու բոլոր նախադրյալներն ունենք»Հոկտեմբերի 17-ին ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կունենա 4 ներկայացուցիչՀայրը վրաերթի է ենթարկել 1․5 տարեկան աղջնակին․ Սեռական ոտնձգություն դպրոցում 7 տղայի մասնակցությամբCOP17-ի անցկացման օրերին Հայաստանում արգելվել է որսը․ «Վորսակ»-ի ղեկավարԱրթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատությանԻսրայելական զորքերը գնդակոծել են հարավային Լիբանանի յոթ քաղաքներՀայաստանում մեկնարկել է Ռոսսոտրուդնիչեստվոյի ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ փուլըՀոկտեմբերի սկզբից ի վեր Հորմուզում ռեկորդային թվով նավեր են հարձակման ենթարկվելՍամվել Կարապետյանը՝ Գյումրու օրվա առթիվ․ «Գյումրին քաղաք-դարբնոց է, որտեղ կոփվում են արժանապատիվ հայեր»Գյումրին արժանի է զարգանալու, հզորանալու և իր ողջ ներուժը բացահայտելու. Մարտուն Գրիգորյանի ուղերձը՝ «Արմավիր» ՔԿՀ-իցԴավիթաշենում հայտնի ռեստորանային համալիրում ծննդյան խնջույքն ավարտվել է ծեծկռտուքով․ ոստիկանությունը կանխել է հնարավոր հաշվեհարդարըԱլբանիայում բողոքի ցույցերի ժամանակ տուժել է 156 մարդՓաշինյանի «դաբրոյին» է սպասում. Խաբելու նոր սցենարներ են մտածումՀայաստանում հոկտեմբերի 17-ին սպասվում է անձրև և ամպրոպ Հայաստանի և Ղրղզստանի միջև փաստաթղթերի ստորագրման արարողությունըԵրևանն ու Բիշքեկը քույր քաղաքներ են դարձել․ Ավինյան Ժապարով․ Ղրղզստանի նախագահի առաջին պաշտոնական այցը Հայաստան պատմական նշանակություն ունի Հայաստանի և Ղրղզստանի միջև պայմանավորվածությունների իրականացումը կամրապնդի բարեկամական կապերը. ՓաշինյանԹրամփը կասկածում է, որ կցանկանա Tesla-ով թռչելԿԳՄՍ նախարարն ընդունել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենին«Երևան Ուելնեսից» երեխա է տեղափոխվել հիվանդանոցՀորմուզի նեղուցում նավթատարը ականի է բախվելՏեսչական մարմինը շինարարական հրապարակում կանխարգելիչ իրազեկման աշխատանքներ է իրականացրելԹրամփը հրաժարվել է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմԵրևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին#ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը և Սադիր Ժապարովը հանդես են գալիս հայտարարություններովՖրանսիացի փորձագետները ՀՀ ոստիկանության գվարդիայի ծառայողներին սովորեցրել են զանգվածային անկարգությունների կառավարման մեթոդներTelegraph. Մասկը Թրամփին առաջարկել է դանդաղեցնել Starlink-ի աշխատանքը ՈւկրաինայումԹրամփ. ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմը կավարտվի «ավելի շուտ, քան մարդիկ կարծում են»Մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու ազատ խոսքը կապ չունեն ՀՀ-ում բռնապետական իշխանության հետ. ԱբրահամյանԹրամփը վստահ է, որ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Չինաստանը կհասնեն միջուկային զենքի վերաբերյալ համաձայնագրերի «Իրանի «Պատրաստվեք պատերազմի» հայտարարության մասին. միջազգայնագետՎանաձորում «Renault»-ի և «Opel Astra»-ի բախման հետևանքով 3 մարդ տեղափոխվել է հիվանդանոցԱլեն Սիմոնյանի դեմքի հիացական արտահայտության վրա դրոշմված է հայ-ադրբեջանական վասալային հարաբերությունների կնիքը. ՍուրենյանցԴեղ, թե հաց. ինչպես կոտրել դեղերի գների մոնոպոլիան Հայաստանում. «Փաստ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Երկուսն էլ մերն են․ «Հրապարակ»«Հրապարակ»․ Խաբելու նոր սցենարներ են մտածում Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»«Հրապարակ». Սիմոնյանի փոխարեն՝ Ռուբինյանը «Հրապարակ». ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ» «Հրապարակ». Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ Ինչո՞ւ է հոսպիտալացվել Փի Դիդին․ բանտային միջադեպի մասին լուրերը հերքվում ենՀունաստանում տարեսկզբից Արևմտյան Նեղոսի վիրուսով վարակման 452 դեպք է գրանցվելԵվրոպական երկրներն ուժեղացնում են անօրինական միգրացիայի դեմ պայքարը. Մելոնի
Ամենադիտված