Հայաստանի թիմը երկրորդ խաղում էլ պարտվեց ֆրանսիացիներին
ՏեսանյութերԼոս Անջելեսում ուսումնամարզական հավաք անցկացնող բասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ ընկերական խաղում մրցեց Ֆրանսիայի հավաքականի հետ, որը դարձյալ առավելության հասավ՝ 98:83:
Ամենաշատ միավոր վաստակած բասկետբոլիստը Անդրե Սպայթ-Մկրտչյանն է (Հայաստան), հաղորդում է ՀԲՖ-ի կայքը: Նա վաստակել է 22 միավոր, 4 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 4 արդյունավետ փոխանցում:
Թիմերի առաջին ընկերական խաղում Հայաստանի հավաքականը պարտություն էր կրել 74։107 հաշվով:
Ֆրանսիան Եվրոպայի գործող փոխչեմպիոնն է, Հայաստանը՝ ՖԻԲԱ Եվրոպայի փոքր երկրների 2022 առաջնության հաղթողը։