Հայաստան - Լատվիա հանդիպման մրցավարները
ՏեսանյութերՖուտբոլի Եվրո-2024-ի ընտրական մրցաշարի չորրորդ տուրի Հայաստան - Լատվիա հանդիպումը կսպասարկի մրցավարական անձնակազմը Սլովակիայից։
Հանդիպման մրցավար է նշանակվել Պետեր Կրալովիչը։ Մրցավարի օգնականներն են Միլան Շտրբոն և Տոմաշ Վորելը, 4-րդ պաշտոնյան է Մարտին Դոհալը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։
VAR-ի մրցավար է նշանակվել Սյորեն Ստորկսը (Գերմանիա), VAR-ի մրցավարի օգնական՝ Պասկալ Մյուլերը (Գերմանիա):
Հայաստան - Լատվիա հանդիպումը տեղի կունենա հունիսի 19-ին Երևանի ժամանակով ժամը 20։00-ին։