Երգչուհի Բրիթնի Սփիրսը լողազգեստով անկեղծ պար է ցուցադրել (տեսանյութ)
ՏեսանյութերԵրգչուհի Բրիթնի Սփիրսը լողազգեստով անկեղծ պար է ցուցադրել։ Նա Instagram-ում երկրպագուների հետ կիսվել է համապատասխան տեսանյութով։
41-ամյա Բրիթնի Սփիրսը սոցցանցերում տեսանյութ է հրապարակել, որն արվել է զբոսանավի վրա։ Վարդագույն բիկինի հագած երգչուհին պարել է ամուսնու՝ Սեմ Ասգարիի առաջ։ Ի պատասխան՝ նա հարվածել է նրա հետույքին։
Նույն տեսանյութում Բրիթնի Սփիրսը պարել է իր գործակալի և մտերիմ ընկերոջ՝ Քեյդ Հադսոնի հետ։
Հրապարակման մակագրության մեջ երգչուհին խոստովանել է, որ հաշտվել է կրտսեր քրոջ՝ 32-ամյա Ջեյմի Լինի հետ։
«Հաճելի էր անցյալ շաբաթ այցելել քրոջս նկարահանման հրապարակում»,- գրել է նա՝ ընդգծելով, որ կարոտել էր իր հարազատին։