Ի՞նչ է կատարվում Ադրբեջանում ու ի՞նչ կապ ունեն հայերն այդ ամենի հետ. Տաթևիկ Հայրապետյան
ՏեսանյութերԱդրբեջանի հարցերով փորձագետ, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Արդեն երեք օր է, ինչ Ադրբեջանի Գեդաբեկի շրջանի Սոյուդլու գյուղում կրքերը չեն հանդարտվում: Գյուղի բնակիչները բողոքի ակցիայի են դուրս եկել ոսկու մոտակա հանքավայրի արդյունահանման թափոնների համար նախատեսված նոր արհեստական ջրամբարի շինարարության դեմ: Ադրբեջանական պետությունն էլ ի ցույց է դնում բնապահպանական խնդիրների հանդեպ իր իրական վերաբերմունքը: Գյուղացիների ակցիային ի պատասխան՝ ոստիկանները ծեծ ու ջարդ են իրականացրել, ինչպես նաև արցունքաբեր գազ ու ռետինե փամփուշտներ են կիրառել: Այս պահի դրությամբ գյուղացիների մուտքն ու ելքը խիստ սահմանափակված է:
Բողոքի ակցիաների ժամանակ հնչում են նման արտահայտություններ՝ «ովքե՞ր են արհեստական լիճ կառուցում, այդ կառուցողները հայեր են» (այստեղ «հայեր» ասելով վիրավորում են սեփական իշխանություններին), «ես ինչ է դավաճան ե՞մ, հա՞յ եմ, որ ինձ չեն թողնում գյուղ մտնել»: Ինչպես տեսնում եք հայերի հանդեպ ատելությունը դրսևորվում է ցանկացած դրվագում:
Գյուղացիների պնդմամբ՝ այդ հանքը պատկանում է Մեհրիբան Ալիևային»: