Բայդենը Հնդկաստանի վարչապետին «նախագահ» է անվանել ու շփոթել է ԱՄՆ-ի հիմնը (տեսանյութ)
ՏեսանյութերԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ հանդիպման ժամանակ շփոթել է նրա պաշտոնը՝ նրան «նախագահ» է անվանել։
«Պարոն նախագահ, պարոն նախագահ... պարոն վարչապետ, ես հենց նոր իջեցրի Ձեր դիրքը: Շնորհակալություն գալու համար, բարի գալուստ Սպիտակ տուն»,- ասել է Բայդենը։
Ավելի ուշ Բայդենը շփոթել է ԱՄՆ-ի հիմնը։
Մոդին պաշտոնական պետական այցով գտնվում է ԱՄՆ-ում, որի ընթացքում կողմերը կքննարկեն պաշտպանության, տնտեսության և համաշխարհային օրակարգի ոլորտում համագործակցությունը։ Այցի հիմնական ակնկալիքներից մեկը Հնդկաստանում ռեակտիվ կործանիչների համար շարժիչների արտադրության լայնածավալ գործարքի, ինչպես նաև ամերիկյան անօդաչու սարքերի գնման գործարքի կնքումն է։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)