30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքով Վան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է Հոնկոնգում Գիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկ Ռուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. Զելենսկի Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվել Վինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ Մոուրինյու Լիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակը Մեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում Իսպանիա Թուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումը Tesla-ի նոր Roadster-ը կկարողանա հնարքներ կատարել սեփականատիրոջ հրահանգով Գերմանիայում ռոբոտի մասնակցությամբ սեռական ոտնձգության դեպք է քննվում Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը 

Մենք հիմա ունենք ներքին և արտաքին միջնորդության սուր կարիք. Երկուսն էլ տապալում ենք. Վահե Հովհաննիսյան

Բլոգոսֆերա

Մենք հիմա ունենք ներքին և արտաքին միջնորդության սուր կարիք. ներսում՝ ներքին հաշտեցման գնալու, դրսում՝ պետական շահերը պաշտպանելու։ Երկուսն էլ այս պահին ցավալիորեն տապալում ենք: Այս մասին իր ֆեյսբուքյանէ ջում գրել է Այլընտրանքային խմբեր նախագծի անդամ Վահե Հովհաննիսյանը:

«Որտեղ էր Լուկաշեկոն 1917 թ-ին
Ռազմական բունտի առաջին ժամերին Պուտինի ելույթում կատարվողը հեռավոր 1917-ի անալոգիայով դիտարկելը բավականին ճշգրիտ էր իր պատմական մասշտաբայնությամբ։ Բայց իսկապե՞ս շատ հեռավոր է չարաբաստիկ 1917-ը։

Ռուսաստանը կրկին համաշխարհային առճակատման մեջ է, և ֆրոնտի փլուզումը հանգեցնելու էր Ռուսաստանի համար ահռելի կորուստների, որոնց ճշգրիտ սահմանները դժվար է պատկերացնելը։

Դա մեր 5+2 շրջանը չէ, որը մեր պետական ինֆանտիլիզմի պատճառով քանդվեց։ Դա Ռուսաստանն է՝ իր անծայրածիր չափերով ու 150 մլն բազմազգ բնակչությամբ։

Որքանո՞վ էր իրական քաղաքացիական պատերազմի հնարավորությունը Ռուսաստանում։ Դրա պատասխանը նույն Պուտինի օրոք կասեցված չեչենական պատերազմի, ազգայնական–գլոբալիստական հոսանքների ներկայիս գերսրվածության, և իհարկե, անարդարությունների տիրույթում է։ Մյուս կողմից, 24 ժամվա ընթացքը ցույց տվեց, որ լայն զանգվածները հակված չէին ողջունելու «հեղափոխական զարգացումները»։

1917-ի անալոգիան ճշգրիտ էր նաև այլ ժողովուրդների տեսանկյունից, մասնավորապես՝ հայ ժողովրդի, որի մի մասը ուրախանում էր ռուսական դեպքերով։ Ուղղակի ապշեցուցիչ է, որ 100 տարվա պատմությունը, երկու անգամ ձեռք բերած անկախ պետականությունը, հաղթած և պարտված պատերազմները ու անհամար աղետները հայ ժողովրդին չեն հասունացրել, և մեր պետական մտածողության մակարդակը գրեթե հեռավոր 1917-ի վրա է։ 

Ստացվում է՝ մենք պատմական որևէ տարեթվից հետևություն չենք անում. ո´չ 1915-ից, ո´չ 1918-ից, 1920-ից, 2018-ից, և ոչ անգամ՝ 2020-ից։ Հայ ժողովրդին այդպես էլ նրա վերնախավերը չբացատրեցին, թե ո´ր տարեթիվը ի´նչ սխալների կամ ինչ զարգացումների հետևանք էր։ Բայց դրա համար պետք էր, որ նախևառաջ վերնախավերն իրենք հասկանային։ Պաթոլոգիկ ցիկլը 100-200 տարի գործել է անխափան։ Սա նշանակում է, որ մենք բոլորս հիմա համատեղ հասունացնում ենք նոր ողբերգական ամիս-ամսաթիվ։ 

Անխուսափելի՞ է այս ընթացքը. միանշանակ՝ ոչ։ Մենք արդեն ունենք ազգային-առաջադիմական լավ պոտենցիալ, որը մերժում է բոլշևիզմի նախկիններ-նորեր դրոշը, մերժում է տգիտությունը որպես ազգային արժեք ընկալելը, տեսնում է հասարակական համակեցության և արդար բարքերի կարևորությունը, և տեսնում է ժամանակակից պետության հնարավորությունը։

Այդ մարդկային պոտենցիալը մենք ունենք, իհարկե դժվար է լինելու, որովհետև դիմացը կանգնելու են բոլշևիզմի, տգիտության, խեղճության կուռ շարքերը՝ իրենց առաջնորդներով։

Եվ վերջում. երեկվա պատմական օրը ցույց տվեց, թե որքան կարևոր ինստիտուտ է միջնորդությունը և ճիշտ միջնորդը։ Պայմանական ասած, եթե 1917-ին լիներ Լուկաշենկոն, չէր բացառվում, որ պատմությունը այլ կերպ զարգանար։ Եթե 2018-2020 թթ-ին ճիշտ հասկանայինք միջնորդության (Մինսկի խումբ) բովանդակությունը և մեսիջները, ապա հնարավոր է՝ պատերազմ չլիներ, և չլիներ աղետը։ 

Մենք հիմա ունենք ներքին և արտաքին միջնորդության սուր կարիք. ներսում՝ ներքին հաշտեցման գնալու, դրսում՝ պետական շահերը պաշտպանելու։ Երկուսն էլ այս պահին ցավալիորեն տապալում ենք»,- ասվում է գրառման  մեջ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
30 հազար դոլարանոց բազմոց՝ Porsche-ի տեսքովՎան Գոգի կտավը, որը 60 տարի չի ներկայացվել հանրությանը, ցուցադրվել է ՀոնկոնգումԳիշերային երկնքի պայծառությունը կրկնապատկվում է յուրաքանչյուր 8 տարին մեկՌուսական ուժերն այս գիշեր ամենաուժեղ հարվածներից մեկն են հասցրել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին. ԶելենսկիՄոսկվայի և Սանկտ Պետերբուրգի օդանավակայաններում հարյուրավոր չվերթներ են հետաձգվել կամ չեղարկվելՎինիսիուսի փոխարեն ես կտեղափոխվեի մի երկիր, որտեղ ինձ կհարգեին․ ՄոուրինյուԼիոնում ցուցարարները հրդեհել են զբոսաշրջային գրասենյակըՄեսսին լքում է «Ինտեր Մայամի»-ի ճամբարը և մեկնում ԻսպանիաԹուրքիան մտադիր է 2027 թվականին կրկնապատկել Սև ծովում գազի արդյունահանումըTesla-ի նոր Roadster-ը կկարողանա հնարքներ կատարել սեփականատիրոջ հրահանգովԳերմանիայում ռոբոտի մասնակցությամբ սեռական ոտնձգության դեպք է քննվումԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըԱՄՆ-Ռուսաստան դիզվառելիքի գործարքը օգուտ չի բերի որևէ մեկին. ՄակրոնԸնդամենը 23 տարեկան եմ, բայց ինձ արդեն վետերան են անվանում․ ԲելինգհեմԶելենսկին ենթադրել է, որ հնարավոր է հանդիպի Պուտինին ԱՄն-ումՎարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանըԽաղաղության քողի տակ՝ զիջումներ, բնապահպանության անվան տակ՝ փողերի լվացում․ Ռուզաննա Ստեփանյան Հայաստանում կստեղծվի հանքարդյունաբերության և մետալուրգիայի ոլորտի վերլուծական կենտրոնԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Եվրոպան թևակոխում է սոցիալական և քաղաքական խոր ցնցումների ժամանակաշրջանԲրիտանական ռազմական ինքնաթիռները Հյուսիսային ծովում հանդիպել են անհայտ օբյեկտների«Նիկոլերենից» թարգմանեք՝ հասկանամ՝ ինչա նշանակում Արծվաշենը շարժենք. ստի նոր «էվերեստներ» են նվաճումCOP17-ը ընձեռում է հրաշալի հնարավորություն Հայաստանի և աշխարհի տարբեր երկրների երիտասարդներին՝ փոխանակվելու փորձով․ Ռոբերտ ԱբիսողոմոնյանՍա թափանցիկ երկխոսություն է, որովհետև կարևոր է խնդիրների մասին բաց խոսել․ Փաշինյան«Մանկական Եվրատեսիլ 2026»-ի հայաստանյան պատվիրակությունը մեկնել է ՄալթաՈւկրաինային լրացուցիչ 70 միլիարդ եվրո է անհրաժեշտ. Զելենսկին դիմել է ԵՄ-ինՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ներկա է եղել Mining Armenia Forum 2026-ինՄեքսիկայում երեք տղամարդու մոտ 159 տարվա ազատազրկման են դատապարտել սերֆերների սպանության համարՀռոմի պապը վիրահատությունից հետո առաջին անգամ կհայտնվի հանրության առջևԷստոնիան ևս տասը միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային զենք գնելու համարՀյուսիսային Կորեան գերճշգրիտ կառավարվող տորպեդ է փորձարկելCOP17-ի շրջանակներում ընդունվել է «Գործելով հանուն բնության» Երևանի հռչակագիրըՖրանսիայի ազգային ոստիկանության փորձագետները կիսվել են փորձովՀայաստանում ընդլայնվում են ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման նախաձեռնություններըՏեր Ասողիկը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի՝ Զվարթնոց այցի մասին․ «Ցավալի է ու դատապարտելի»«Վիլ Ֆուդ»-ի պահածոների արտադրամասի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄ«Լյուդովիկոս XVI-ին գլխատեցին, Մակրոն, մենք դա կրկին կանենք»․ Փարիզում բողոքի ակցիա էԳյումրին սովորական քաղաք չէ․ այն մեր ազգային դիմագիծն է. Վարդան Ղուկասյանի շնորհավորանքըՃանապարհատրանսպորտային պատահարները 5-29 տարեկան երեխաների և երիտասարդների մաhաgnւթյան առաջին պատճառն ենՓաշինյան․ Հանքարդյունաբերությունը չպետք է օտարության ու շահագործման տպավորություն թողնի քաղաքացիների մոտԱշտարակի լիմոնադի արտադրամասի գործունեության կասեցումը վերացվել է Լեոնարդո Դի Կապրիոն աջակցել է ՀՀ նախաձեռնությանը. Արևմուտքը Զելենսկու փոխարինողներ ունի«Շերեմետևո»-ում ուղևորները ժամերով սպասում են թռիչքներին՝ առանց ջրի և սննդի, մարդիկ քնում են հատակինԵրեք անչափահասներ հրկիզել են «Reebok» մարզական ակումբի էլեկտրական համակարգը․ վնասը՝ 2.2 մլն դրամԱրարատ Միրզոյանը մասնակցել է Ղրղզական Հանրապետության նախագահ Սադիր Ժապարովի հետ քննարկումներինՀանքարդյունաբերության ոլորտի վերահսկողությունը կթվայնացվի․ համակարգը կգործարկվի 2029-ինԸմբշամարտ. Հայաստանի երկու ներկայացուցիչ կպայքարի Մ23 ԱԱ-ի բրոնզե մեդալի համար. ArmsportՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը Զվարթնոցում քննարկել է մշակութային ժառանգության պահպանության հարցերըԿիևի բնակիչները պահանջում են Կլիչկոյի հրաժարականըՀռոմի Պապ Լևոն XIV-ը պատրաստվում է դուրս գրվել հիվանդանոցից
Ամենադիտված