Եթե Կրեմլը խելքի չեկավ ու չփոխեց իր քաղաքականությունը, ապա հետևելու են համարժեք աշխարհացունց զարգացումներ․ Արմեն Այվազյան
Բլոգոսֆերա
Քաղաքական գիտությունների դոկտոր, պատմաբան Արմեն Այվազյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Եթե Կրեմլը խելքի չեկավ ու կտրուկ չփոխեց իր ներքին և արտաքին քաղաքականությունը, չկարողացավ իր լավն ու վատը հասկանալ, մասնավորապես՝ չսկսեց հստակ տարբերակում դնել իր դաշնակիցների, ոչ դաշնակիցների ու թշնամիների միջև՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ արտասահմանում, ապա անխուսափելիորեն հետևելու են 1917 թ. Փետրվարյան, իսկ այնուհետև նաև Հոկտեմբերյան հեղափոխություններին համարժեք աշխարհացունց զարգացումներ։
Մենք էլ պետք է մեզ հաշիվ տանք շատ հարցերում ու չվախենանք անդադար բարձրաձայնել ու բացատրել ռուսներին (ինչպես նաև բոլոր մյուսներին) ՄԵՐ աշխարհառազմավարական խնդիրները՝ դեն գցելով այն անհիմն կարծրատիպը, ըստ որի՝ Մոսկվայում իբր իրենք իրենց շահերը լավ են հասկանում ու մենք ասելիք ունենալ չենք կարող։
Ինչպես տեսնում ենք, նրանք իրենց քթի տակ կատարվողն անգամ լավ չեն հասկանում (ինչպես և 100 տարի առաջ), ուր մնաց թե մեզանից լավ հասկանային այս բարդ տարածաշրջանի խրթին խճանկարն ու վտանգավոր մարտահրավերները»։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը