13-րդ հարկում այրվող բնակարանից երեխան ու հրշեջը դուրս են ցատկել պատուհանից ու մահացել (տեսանյութ)
ՏեսանյութերՄերձմոսկովյան Կորոլյովում բազմահարկ շենքի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, մահացել է երեխա և հրշեջ։ Այս մասին հայտնում է Shot հեռագրային ալիքը։
«Տղան փորձել է խուսափել հրդեհից, բայց մահացել է։ Նախնական տվյալներով՝ զոհվել է նաև հրշեջը։ Կորոլյովի բարձրահարկ շենքում բռնկված հրդեհը տեղայնացվել է»,- հայտնում է Shot telegram-ալիքը։
ԱԻՆ-ից հայտնում են, որ բնակարանը հրդեհվել է 25 հարկանի շենքի 14-րդ հարկում, 10 մարդ տարհանվել է։ Հրդեհի մարմանը մասնակցել է 19 միավոր տեխնիկա և 61 մարդ, այդ թվում՝ ՌԴ ԱԻՆ-ից։