Երբ ՀՀ-ի և Արցախի շուրջ իրավիճակը ծայրահեղ բարդանում է, ԱԺ-ն անցնում է «սկանդալային կրկես»-ի ռեժիմի
ԲլոգոսֆերաԱդրբեջանագետ Տաթև Հայրապետյանը տելեգրամյան իր ալիքում գրել է․
«Ամեն անգամ, երբ Հայաստանի ու Արցախի շուրջ իրավիճակը ծայրահեղ բարդանում է, երբ մեր էքզիստենցիալ խնդիրները սրվում են, ՀՀ ԱԺ–ն անցնում է «սկանդալային կրկես» արտահերթ թողարկման ռեժիմի:
Նպատակը՝ զբաղեցնել մարդկանց, որևէ կերպ թույլ չտալ իրավիճակի մասին համարժեք՝ լուծումներին միտված քննարկում, հանրային տեղեկատվական տիրույթը լցնել անհեթեթություններով ու այսպես թաքնվել փոխադարձ վիրավորանքների հետևում: Շատ ցավալի է, ես կասեի ողբերգական, որ մեր պատմության այս ճակատարգական փուլում մենք ունենք նման հակապետական իշխանություն ու նրանց հետ պասերով աշխատող ընդդիմություն: Որքան գնում, համոզվում ես, որ նրանց շոու ծրագրերի սցենարը համատեղ ջանքերով են մշակվում:
Այս մարդիկ չգիտեն ինչ է պետությունը, արժանապատվությունը, տարրական հարգանքը պետական ինստիտուտների ու սեփական քաղաքացիների հանդեպ ու նրանք կոչված են ներկայացնել այս պետությունը»։