ԱԻՆ-ում տեղի ունեցավ վերջին հանդիսավոր նիստը, մի շարք աշխատակիցներ պարգևատրվեցին պատվոգրերով
ՀասարակությունԱյսօր՝ հունիսի 27-ին, Արտակարգ իրավիճակների նախարարություն տեղի է ունեցել գերատեսչության վերջին հանդիսավոր նիստը։
Նիստին մասնակցում էին ԱԻՆ բոլոր ստորաբաժանումների աշխատակիցները, «ՀՀ ԱԻՆ վետերանների խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամները։
Նիստի ընթացքում շնորհակալություն հայտնեցի ԱԻՆ աշխատակազմին ներդրած ավանդի և բարեխիղճ աշխատանքի համար։ Հատուկ ընդգծել եմ համատեղ աշխատանքի և ձեռքբերումների արդյունքները՝ հույս հայնտնելով, որ ԱԻՆ փորձառու աշխատակիցները շատ մոտ ապագայում կկարողանան համալրել պետական այլ մարմինների շարքերը՝ գրանցելով նորանոր հաջողություններ։