Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվել է Armobil Security Service ընկերության անվտանգության աշխատակցի դին
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ հունիսի 27-ին, ինքնասպանութուն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճնի կամրջի տակ տղամարդու դի կա։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկաններն ու պարեկները կամրջի տակ բերանքսիվայր հայտնաբերել են տղամարդու դի։
Նոր Հաճնի կարջի վրա պարեկներն ու Ոստիկանության Աբովյանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպեր լիազորները հայտնաբերել են 2 բջջային հեռախոս, վարոդական իրավունքի վկայական, բանկային քարտեր, նոթատետր և գլխարկ։