TRIPP շրջանակային համաձայնագիրը կներկայացվի ԱԺ (տեսանյութ) Արցախի «Տատիկ-պապիկը» պատկերող նկարը հեռացվել է մրցույթի տաղավարից Ո՞ր համայնքներում կիրականացվեն սուբվենցիոն ծրագրեր (տեսանյութ) Նավթի գները սկսել են նվազել «5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. զգուշացում Հայկական ձուկը ԵՄ արտահանելու համար տնտեսվարողները կգրանցվեն TRACES համակարգում ՌԴ ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում խոցել է 375 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ 2026-ի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավոր Տուխելը նշել է Արգենտինայից կրած պարտության գլխավոր պատճառները Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՀԱՕԿ-ին. «Փորձում ենք պաշտպանել կառույցն ու մարզիկների շահերը» Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթար ՈՒՂԻՂ. Կառավարության նիստ 

Հայ բարերար Լևոն Հայրապետյանի անվամբ Երևանում փողոց կանվանակոչվի

Քաղաքական

Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի Ներքին Շենգավիթի 4-րդ փողոցը (սկսվում է Արմեն Խոստիկյան փողոցից, հասնում՝ Շահամիրյանների փողոց) կանվանակոչվի հայ բարերար Լևոն Հայրապետյանի անվամբ՝ «Լևոն Հայրապետյան փողոց»:

Այս մասին որոշումը Երևանի ավագանին կընդունի հունիսի 27-ի հերթական նիստին։

Լևոն Հայրապետյանը ծնվել է 1949 թվականի մարտի 12-ին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտակերտի շրջանի Վանք գյուղում:

Ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետը։ Որպես լրագրող աշխատել է «Կոմսոմոլսկայա պրավդա», «Սոբեսեդնիկ» թերթերում, «Օգոնյոկ» ամսագրում։ «Սովրեմեննիկ» հրատարակչական տան հիմնադիրն է։ Զբաղվել է նավթի վաճառքի հետ կապված բիզնեսով։

Ակտիվ մասնակցություն է ունեցել ԼՂՀ ստեղծման գործում և համարվում է դրա գլխավոր հովանավորներից մեկը։ Համարվում է ամենախոշոր ներդրողը Լեռնային Ղարաբաղի ժամանակակից պատմության մեջ։ Նրա ծրագրերն իրագործվել են Ստեփանակերտում, Մարտակերտի շրջանի Վանք գյուղում։ Գործարարի միջոցներով 2000-2002 թվականներին վերակառուցվել է հայկական հռչակավոր Գանձասարի վանական համալիրը (13-րդ դար), որը ներկայիս օրերում Ղարաբաղի ամենաբարեկարգված սրբավայրերից մեկն է համարվում։ Զգալի միջոցներ են ներդրվել Վանք գյուղի վանական համալիրի շրջակայքում տեղակայված ենթակառուցվածքների զարգացման գործում։ Կառուցվել է փայտամշակման գործարան, չինական խոհանոցով բարձրակարգ հյուրանոց, հանգստյան գոտիներ, դպրոց։ Լևոն Հայրապետյանն իր վրա է վերցրել նաև «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու այն հատվածի շինարարության ծախսերը, որն անցնում է Գանձասարի վանական համալիրի շրջակայքով։

2007 թվականին Լևոն Հայրապետյանը ֆինանսավորեց 2,5 միլիոն մխ տարողությամբ ջրամբարի կառուցումը Խաչեն գետի վրա։ Միայն 26 մ բարձրությամբ ամբարտակի կառուցումը բարերարին արժեցավ 7 միլիոն դոլար։ Նույն 2007 թվականին Լևոն Հայրապետյանը կազմակերպեց Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսիայի, Մերձդնեստրի, Հարավային Օսեթիայի և Աբխազիայի կազակների այցը Հայաստան և Արցախի Հանրապետություն՝ ռուսական բանակի գեներալ-լեյտենանտ, իշխան Վալերիան Մադաթովի 225-ամյակին նվիրված տոնակատարությունների շրջանակներում։

2008թ. հոկտեմբերի 16-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտին մոտ՝ հինավուրց Շուշիում և պատմական Գանձասարում բարերարը կազմակերպեց նորապսակների համատեղ պսակադրություն։ Այդ արարողությունը, 700 երիտասարդների մասնակցությամբ, իր տեսակով առաջինն էր ոչ միայն Արցախում, այլև ողջ Հայաստանում։ Մեծ հարսանիքի օրը 200 զույգ պսակադրվեց Գանձասարի վանքում։

Մի քանի ժամ անց ևս 500 զույգ պսակադրվեց Շուշիի Ղազանչեցոց եկեղեցում։

Այս նախաձեռնության իրականացման համար «Լևոն Հայրապետյան» ֆոնդի միջոցներով իրականացվեց Վերածննդի հրապարակից մինչև Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտ ձգվող աստիճանների լիակատար վերանորոգում։

Հայրենի Վանք գյուղում հիմնել է հյուրանոցային համալիրներ, բանկեր, հանդիսությունների սրահ, բարեկարգել է Արցախի կենդանաբանական և բուսաբանական այգիները, վերակառուցել է Արցախի բազմաթիվ միջպետական և հանրապետական ավտոճանապարհներ։

Հայրապետյանի առաջնային ծրագրերից էր համարվում Արցախում ռազմական ակադեմիայի հիմնումը, որի նպատակն է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի Հանրապետության համար բարձրաստիճան սպայակազմի պատրաստումը։ 2012 թվականին Լևոն Հայրապետյանը իրագործեց նախաձեռնությունը և ֆինանսավորեց ռազմական ուսումնարանի կառուցումը Լեռնային Ղարաբաղի Վանք գյուղում, որտեղ պետք է տեղակայվեր գործող ռազմական գիմնազիա։

Լևոն Հայրապետյանը մահացել է 2017թ. հոկտեմբերի 18-ին: 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
TRIPP շրջանակային համաձայնագիրը կներկայացվի ԱԺ (տեսանյութ)Արցախի «Տատիկ-պապիկը» պատկերող նկարը հեռացվել է մրցույթի տաղավարիցՈ՞ր համայնքներում կիրականացվեն սուբվենցիոն ծրագրեր (տեսանյութ) Նավթի գները սկսել են նվազել «5G ցանցի թարմացման» պատրվակով խարդախությունները շարունակվում են. զգուշացումՀայկական ձուկը ԵՄ արտահանելու համար տնտեսվարողները կգրանցվեն TRACES համակարգումՌԴ ՀՕՊ-ը գիշերվա ընթացքում խոցել է 375 ուկրաինական ԱԹՍ. ՌԴ ՊՆ Ռուբիո. ԱՄՆ-ը 25% մաքսատուրք կսահմանի բրազիլական ներմուծման մեծ մասի վրա2026-ի առաջին կիսամյակում հանրապետությունում հայտնաբերվել է 315 օձ, որոնցից 50-ը եղել են թունավորՏուխելը նշել է Արգենտինայից կրած պարտության գլխավոր պատճառները Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՀԱՕԿ-ին. «Փորձում ենք պաշտպանել կառույցն ու մարզիկների շահերը»Հանրապետությունում հուլիսի 15-16-ը բացահայտվել է 168 հանցագործություն. գրանցվել է 17 ավտովթարՈՒՂԻՂ. Կառավարության նիստԻրանը հայտնել է ԱՄՆ-ի օդային հարվածների հետևանքով 35 զոհի մասինՄեսսին Արգենտինայի հավաքականի՝ Աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալուց հետո գրառում է արել «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Ստեփանավանի անտառտնտեսության պաշտոնատար անձինք մեղադրվում են հափշտակություն կատարելու մեջ. քրվարույթն ուղարկվել է դատարանԻրանը հրապարակել է Հորմուզի նեղուցի բացման պայմաններըԵրևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրմանՏարածաշրջանում երկու դաշնակիցների փոխարեն Մոսկվան այսօր ունի երկու դժգոհ «գործընկեր». Զաքարյան Հայաստանում նոր անձնագրերի զանգվածային տպագրությունը մեկնարկել է Իրանի իշխանությունները թույլատրել են լրտեսության մեջ մեղադրվող ամերիկուհուն լքել երկիրըՈւրուգվայի սենատորների պալատում Երևանում կայանալիք COP17-ին նվիրված նիստ է անցկացվելԿանխատեսումների համաձայն, Եվրոպան պատած անոմալ շոգը վերջապես թուլանում է. Ազիզյան (տեսանյութ) Քննարկվել են հայկական արտադրանքը ԱՄՆ շուկա արտահանելու հնարավորություններըՄԻՊ աշխատակազմում մեկնարկել է ընտանեկան և կենցաղային բռնության կանխարգելման և բռնության ենթարկված անձանց պաշտպանության վերաբերյալ եռօրյա աշխատաժողովը Սահմանափակվում է պատգամավորների՝ քաղբանտարկյալներին այցելելու հնարավորությունը. ԱբրահամյանՀուլիսի 16-ի աստղագուշակը. Ի՞նչ են հուշում աստղերն այսօրԻ՞նչ փոխարժեքներ են սահմանվել այսօր՝ հուլիսի 16-ինԱռաջիկա 10 օրերին սաստիկ շոգեր չեն կանխատեսվում. Գագիկ ՍուրենյանԷլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Ի՞նչպես է համակարգվելու հաշմանդամություն ունեցող մարդկանց համար կենտրոնների գործունեությունը. «Փաստ»Արդար պայքարի իմիտացիա՝ ՔՊ վարչությունում․ «Հրապարակ»Առեղծվածային դեպք Երևանում. Շենքի բակում հայտնաբերվել է տնային կալանքի տակ գտնվող 27-ամյա տղամարդու մարմինը«Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ»Մարտի 1-ի գործով անցնող ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյաները փաստացի փակուղու առաջ են կանգնել. «Ժողովուրդ»«Հրապարակ». Հայ եւ որդի Ախտոյաններն արտերկրում անետացել են, մայրը միայնակ է վերադարձելՈվ է ԹՐԻՓՓ նախագիծը ղեկավարող Սոկոլովը. «Հրապարակ»Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ»Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ»«Հրապարակ»․ Ինքնաբացարկի դիմումները շարունակվում են Ստեփանավանի քաղաքապետը տունը կառուցելուց հետո հյուրանոց է սարքում. «Ժողովուրդ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ»«Հրապարակ»․ Իշխանությունը նախապատրաստվում է նոր ընտրությունների Ինչ ունեցվածք է կուտակել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը իշխանության գալուց 8 տարի անց . «Ժողովուրդ»Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ»Ինչո՞ւ է Բաքվի թիրախում հայտնված հայտնի գործարարը հալածվում իշխանությունների կողմից. «Փաստ»Դարչինի օգտակար ազդեցությունը մարդու առողջության վրաՆերքին տագնապ․ ինչու է այն առաջանում և ինչպես է ազդում մարդու վրաՍինգապուրը ներկայացրել է կիբեռանվտանգության նոր ռազմավարությունՀնդկաստանում հեղեղումների հետևանքով տասնյակ մարդիկ տարհանվել են
Ամենադիտված