Opel-ը փոխել է տարբերանշանը (լուսանկարներ, տեսանյութ)
ՏեսանյութերOpel-ը ներկայացրել է իր թարմացված լոգոտիպը: Պահպանվել է լոգոյի հիմնական տարրը՝ կայծակը։ Երկու հիմնարար փոփոխություն կա. կայծակն այժմ կազմված է երկու եռանկյուն տարրից և պարփակված է լուսավոր «շրջանի» մեջ։ Ընդհանուր առմամբ, լոգոն ավելի մինիմալիստական տեսք ունի՝ գծերն ավելի բարակ են դարձել, իսկ նշանն ինքը դեռևս երկչափ է։ Նորացված Opel-ի շնորհանդեսը տեղի կունենա սեպտեմբերին՝ Մյունխենի ավտոսրահում, իսկ թարմացված լոգոները մեքենաների վրա կսկսեն հայտնվել 2024 թվականին: