Մեսրոպ Մակյանը՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնակատար
ԻրավունքՎերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի նախագահի պարտականությունները կատարում է դատավոր Մեսրոպ Մակյանը՝ մինչև դատարանի նախագահի ընտրությունը։
ԲԴԽ որոշման համաձայն՝ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մեսրոպ Մակյանին բաշխվելիք գործերի համար 2023 թվականի հունիսի 27-ից սահմանվել է 75% տոկոսաչափ՝ մինչև Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի նախագահի ընտրվելը։ Ըստ որոշման՝ դատարանի նախագահի պաշտոնակատարը Մեսրոպ Մակյանն է։
Հիշեցնենք, որ Մեսրոպ Մակյանի՝ ԲԴԽ անդամի լիազորությունները հունիսի 16-ին դադարեցվել են՝ սեփական դիմումի համաձայն և, ըստ ամենայնի, կնշանակվի Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի նախագահի պաշտոնում, սակայն այս պահին ԲԴԽ կայքում դեռևս առկա չէ որոշում՝ Մակյանի թեկնածությունը նախագահին առաջարկելու վերաբերյալ, միայն հայտնի է, որ նա կատարում է նախագահի պարտականությունները։