Իտալիայում աշխատանքից ազատել են 20 տարի աշխատավայր չներկայացած ուսուցչուհուն
ԱյլԻտալիայում ուսուցչուհուն աշխատանքից ազատել են 20 տարի աշխատանքի չներկայանալուց հետո, գրում է LADBible-ը։ Հաղորդվում է, որ նա դասավանդել է գրականություն և փիլիսոփայություն:
Վենետիկից Դե Լիոն աշխատանքի է ընդունվել դպրոցում ավելի քան 20 տարի առաջ, բայց կինը գրեթե անմիջապես գնացել է արձակուրդ, որից հետո նա մասնակցել է կոնֆերանսների և վերապատրաստման դասընթացների՝ ժամանակ առ ժամանակ ներկայանալով դասերին: Այն օրերին, երբ նա դասավանդում էր, դպրոցի տեսուչները նյութը ներկայացնելու նրա եղանակը նկարագրել են որպես «խճճված»:
Բացի այդ, Դե Լիոն հաճախ էր դասագրքեր վերցնում իր աշակերտներից, քանի որ տանն էր մոռանում իր սեփական նյութերը։ Արդյունքում նա ազատվել է աշխատանքից, սակայն դատարանի միջոցով վերականգնվել է իր պաշտոնում։ Ճիշտ է, դրանից հետո նա 20 տարի աշխատանքի չի ներկայացել։
Միայն 2023 թվականի ամռանը դատարանը չեղարկել իր որոշումը, և կինը կրկին հեռացվել է աշխատանքից։
«Կներեք, բայց ես հիմա ծովափին եմ», - մեկնաբանել է ուսուցչուհին իրեն աշխատանքից ազատելու մասին որոշումը: