Շակիրան պատմել է, թե ինչպես է իմացել Պիկեի դավաճանությունների մասին
ԺամանցԵրգչուհի Շակիրան խոստովանել է, որ իր նախկին ամուսնու՝ «Բարսելոնայի» նախկին խաղացող Ժերար Պիկեի դավաճանությունների մասին իմացել է մամուլից։ Նրա խոսքերը հայտնում է O Jogo-ն։
«Ես մամուլից իմացա, որ ինձ դավաճանել են, երբ հայրս վերակենդանացման բաժանմունքում էր։ Ես կարծում էի, որ չեմ հաղթահարի դա: Մարդը, ում կյանքում ամենաշատն էի սիրում՝ հայրս, լքեց ինձ, երբ ամենաշատը նրա կարիքն ունեի։ Նրա ապաքինումը շատ դժվար ու դանդաղ էր, բայց նա բոլորիս համար հրաշալի մարդ էր, ով միշտ զարմացնում էր իր ուժով։ Հայրս տոկունության ամենամեծ օրինակն էր»,- ասել է Շակիրան:
Շակիրան և Պիկեն սկսել են հանդիպել 2010 թվականին։ Երկու տարի անց ծնվեց նրանց առաջնեկը՝ Միլանը, իսկ երկու տարի անց՝ երկրորդ որդին՝ Սաշան։ 2022 թվականի ամռանը երգչուհին լքեց ֆուտբոլիստին նրա դավաճանությունների պատճառով։