Կատալոնիայի կառավարությունը խնդրում է կանանց թույլ տալ լողավազաններում կիսամերկ լողալ
ԱյլԻսպանիայի ինքնավար համայնք Կատալոնիայի կառավարությունը թույլտվություն է խնդրել, որպեսզի կանայք լողավազանում կիսամերկ լողան։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն։
2020 թվականին Կատալոնիայի իշխանությունները օրենքով ամրագրեցին կանանց՝ կիսամերկ լողալու իրավունքը։ Այնուամենայնիվ, որոշ քաղաքային լողավազաններ չեն հանել արգելքը, ինչը տասնյակ բողոքների պատճառ է դարձել:
«Այն փաստը, որ ինչ-որ մեկի նկատմամբ կարող են խտրական վերաբերմունք դրսևորվել այն պատճառով, թե արդյոք նա լողազգեստ է կրում, թե ոչ, այսօր՝ 21-րդ դարում, չպետք է շարունակվի», - ասել է տարածաշրջանային կառավարության խոսնակ Պատրիսիա Պլահան:
Նա նաև հավելել է, որ բոլոր հյուրերը պետք է կրեն անձնական հիգիենան ապահովող համապատասխան լողազգեստներ։ Լողավազաններում պետք է թույլատրվի կրծքով կերակրելը և ամբողջ մարմինը ծածկող լողազգեստներ կրելը: