Աբրահամյանի ընտանիքին պատկանող հողի օրինականությունը դատախազությունը վիճարկում է դատարանում․ Hetq
ԻրավունքԳլխավոր դատախազությունը Արտաշատի համայնքապետի դեմ մի շարք հայցադիմումներ է ներկայացրել վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Նարեկ, Մխչյան գյուղերի ղեկավարների կողմից Աբրահամյաններին օտարած մոտ 161 հա հողի օրինականությունը, ինչպես նաև վերացնել հետևանքները: Խոշորացումից հետո նշված գյուղերը մտել են Արտաշատ համայնքի կազմի մեջ այդ իսկ պատճառով պահանջը ներկայացվել է Արտաշատի համայնքապետի դեմ:
Արարատի մարզի Մխչյան համայնքի ղեկավարը 2004թ. սեպտեմբերի 24-ին 5 տարբեր որոշումներով ընդհանուրը 40.6 հա հողատարածք է օտարել նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի որդուն՝ Արգամ Աբրահամյանին: 2003թ. փետրվարի 7-ի որոշմամբ 4092 քմ, հողամաս էլ օտարել է Հովիկ Աբրահամյանի կնոջը՝ Ջուլիետա Աբրահամյանին:
Ինչպես «Հետքին» փոխանցում են Գլխավոր դատախազությունից՝ համայնքի ղեկավարի որոշումները կայացվել են օրենքի խախտմամբ, քանի որ օտարվել են պահուստային ֆոնդի հողերում ընդգրկված հողամասեր՝ առանց դրանց նպատակային նշանակության փոփոխության, մինչդեռ դրանց օտարումը թույլատրվում է միայն նպատակային նշանակությունը փոփոխելուց հետո:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։