Հայրենական պատերազում անհայտ կորած Բոլշևիկ Դավթյանի աճյունը հողին հանձնեցին հայրենի Սարիգյուղում
ՀասարակությունՀունիսի 27-ին Տավուշի մարզի Սարիգյուղ բնակավայրում, Ուկրաինայում Հայաստանի դեսպանության և Ուկրաինայի հայերի միության ջանքերով, Բոլշևիկ Դավթյանի աճյունն ամփոփվեց հայրենի հողում, հայտնում է Տավուշի մարզպետարանը: Նրա գերեզմանը հայտնաբերվել է 2020 թ.-ին Ժիտոմիրի շրջանում` Ուկրաինայում անհայտ կորածների հարցերով զբաղվող կազմակերպության կողմից,
Բոլշևիկ Դավթյանը ծնվել է 1920 թ.-ին,1941 թ.-ին պատերազմ էր մեկնել եղբոր հետ: Վերջինս նույնպես համարվում է անհայտ կորած: