ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու խաղաղության. Պետդեպ
Արտաքին Քաղաքական
ԱՄՆ-ն շարունակելու է օգնել Հայաստանին և Ադրբեջանին՝ հասնելու խաղաղության: Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Մեթյու Միլլերը ճեպազրույցի ժամանակ։
«Ուրախ ենք ընդունել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովին՝ բանակցություններ անցկացնելու համար»,- ասել է Միլլերը:
Նա հավելել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը առանձնազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հետ, ապա տեղի է ունեցել եռակողմ հանդիպում, և հետո արդեն սկսվել են բուն երկկողմ բանակցությունները:
Հիշեցնենք, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հունիսի 25-ին աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն։ Ինչպես հայտնի է, այս բանակցությունները ծրագրված էին դեռևս հունիսի 12-ին, որը ադրբեջանական կողմի խնդրանքով հետաձգվեց։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)