Եգիպտոսում բնակելի շենքի փլուզման հետևանքով` ինը մարդ է զոհվել (լուսանկարներ)
ԼուսանկարներԵգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում 13 հարկանի բնակելի շենքի փլուզման հետեւանքով` ինը մարդ է զոհվել, հայտնում է Al-Ahram թերթը։
Շենքը գտնվել է Մոնթազա շրջանում՝ Սիդի Բիշր փողոցում։ Դեպքի վայրում փրկարարական աշխատանքները շարունակվում են։ Ենթադրվում է, որ փլատակների տակ դեռ մարդիկ կարող են լինել։
Հրատարակության տվյալներով՝ փլուզման պատճառ է դարձել այն, որ շենքի վերջին հարկում, չնայած այն քանդելու որոշմանը, շինարարական աշխատանքներ են իրականացվել։ Արդյունքում՝ շենքը փլուզվել է՝ ուղղահայաց բաժանվելով երկու մասի։
Ալեքսանդրիայի դատախազությունը որոշել է կալանավորել վերջին հարկի սեփականատիրոջը և շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառուին։ Նրանք մեղադրվում են կանխամտածված սպանության և ապօրինի շինարարության մեջ։