Փոխվարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման հանձնաժողովի նիստը
Քաղաքական
Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ և շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի ու ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի նիստ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարությունից։
Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 17 հայտ, որոնք առնչվում են համայնքների խմելու ջրամատակարարման, ինչպես նաև ջրահեռացման համակարգերի կառուցման, բնակավայրերի փողոցների կառուցման, նորոգման, ասֆալտապատման, փողոցային լուսավորության համակարգի կառուցման, բնակավայրերի գազիֆիկացման, մեքենասարքավորումների և տեխնիկայի ձեռքբերման հարցերին:
Քննարկվել են նաև օրակարգային մի շարք այլ հարցեր:


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը