Զարեհ Սինանյանը ու Սամվել Մկրտչյանը կտոր-կտոր են անում ՀՀ դրոշը
ՀասարակությունԼեհաստանի Զաբժե քաղաքում տեղի է ունեցել խաչքարի բացում, որի բացման արարողությանը մասնակցել են Սփյուռքի գործերով հանձնակատար Զարեհ Սինանյանը, Զաբժեի քաղաքապետը, Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը, Զաբժեում ՀՀ պատվո հյուպատոս Հրաչյա Բոյաջյանը։
Հրապարակված լուսանկարներում տեսնում ենք, որ կարմիր ժապավենի փոխարեն ՀՀ դրոշն են օգտագործել որպես ժապավեն, իսկ Սինանյանն ու մյուսները կտրատում, կտոր-կտոր են անում ՀՀ դրոշը։
Նշենք, որ ՀՀ պետական դրոշի անարգումը քրեորեն պատժելի արարք է, իսկ դրոշի բարձրացման կարգը սահմանված է «Պետական խորհրդանիշների մասին» ՀՀ օրենքով։
hraparak.am