Գործադրում ենք բոլոր ջանքերը՝ ՌԴ-ից դեպի Հայաստան երկաթուղային ճանապարհի բացման համար․ Զախարովա
Արտաքին Քաղաքական
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է աբխազական երկաթուղու բացման հեռանկարները՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև երկաթուղային հաղորդակցությունն ապահովելու համար։
«Գործադրում ենք բոլոր ջանքերը, որպեսզի իրականացնենք նախատեսված լայնածավալ «ճանապարհային քարտեզը» (եթե դա կարելի է այդպես անվանել)։ Դա կապված է և՛ պետությունների ղեկավարների մակարդակով ստորագրված փաստաթղթերի, և՛ մեր երկրների կառավարությունների ներկայացուցիչների հովանու ներքո աշխատող համապատասխան հանձնաժողովների հետ։ Ամենօրյա ռեժիմով արվում է ամեն ինչ, որպեսզի այդ ամենն իրականացվի»,- ասել է Զախարովան։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)