Ի՞նչ է ընտանիքից գաղտնի արել Լիա Զախարյանը (տեսանյութ)
ԺամանցԴերասանուհի Լիա Զախարյանը բավականին ակտիվ է սոցիալական իր հարթակներում և հաճախ է հետևորդներին ներկայացնում իր առօրյայի մանրամասներն ու կիսվում նորություններով։ Այս անգամ էլ դերասանուհին անկեղծացել է և պատմել, որ բավականին խիստ դաստիարակություն է ստացել ընտանիքի կողմից՝ 26 տարի ապրելով սահմանափակումների մեջ։ Լիան նշել էր, որ այդ ընթացքում ինքն իրեն վանդակի մեջ գտնվող թռչուն է զգացել, որը ազատություն է ցանկանում։ Թեմայի մասին խոսելիս դերասանուհին հետաքրքիր պատմություն է պատմել, որն էլ StarNews-ը ներկայացնում է ձեր ուշադրությանը։ Լիան նշել է, որ անգամ մայրն է առաջին անգամ լսելու այս պատմությունը։