ԵԽ. Դավիթ Չալոյանը լքեց պայքարը
Սպորտ
Լեհաստանի Կրակով քաղաքում անցկացվող Եվրոպական խաղերի ծրագրով բռնցքամարտի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Դավիթ Չալոյանը պարտություն կրեց եւ լքեց պայքարը, հաղորդում է Sport.news.am–ը:
Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականից պայքարի մեջ մնացած Դավիթ Չալոյանը +92 կգ քաշայինների քառորդ եզրափակիչում մենամարտեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Ջաստի Դելիկիուս Օրիեի հետ եւ 0:5 հաշվով պարտություն կրեց: Աշխարհի փոխչեմպիոնը եւս լքեց պայքարը:
Կարեն Աղամալյանի գլխավորած հավաքականը պարտություններով ավարտեց պայքարը Եվրոպական խաղերում: Օլիմպիական ուղեգիր նվաճելու հնարավորություն ունեցող բոլոր մասնակիցները պարտվեցին քառորդ եզրափակիչներում:
Հիշեցնենք, որ Եվրոպական խաղերը օլիմպիական վարկանիշային էին բռնցքամարտիկների համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում