Իտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերին Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները Ֆիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել» Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն «Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքը Գազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է Մոսկվա Միլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանում Թուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլ 

ՀՀ իշխանությունները Թուրքիայի ուղերձները հաշվի չեն առնում, ինչը մեր ժողովրդին կորուստներ է բերում․ Տիգրան Աբրահամյան

Քաղաքական

«Թուրքիան շարունակում է պնդել, որ իր սատարմամբ է Ադրբեջանը 44-օրյա պատերազմում Հայաստանի դեմ հաղթանակ տարել և շարունակում է պնդել, որ ցանկացած դեպքում, նույնիսկ՝ ուժի կիրառման, նորից աջակցելու է Ադրբեջանին։

Հայաստանի իշխանությունները այդ ուղերձները հաշվի չեն առնում և շարունակում են իրենց այն քաղաքականությունը, որը մեր ժողովրդին կորուստներ է բերում` տարածքային և մարդկային առումով»,-այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր, «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը` անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ հունիսի 28-ին տեղի է ունեցած հեռախոսազրույցին, որտեղ վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին՝ Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Էրդողանը շնորհավորել է վարչապետին՝ գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։ Աբրահամյանի խոսքով` Փաշինյանի շնորհավորանքը շատ տարօրինակ էր՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ նաև Թուրքիան է հովանավորում Ադրբեջանական ագրեսիվ գործողությունները Արցախի և Հայաստանի ուղղությամբ։

«Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, նույնիսկ թուրք-ադրբեջանական ագրեսիայի օրը, զանգում և շնորհավորական տեքստեր է հղում Թուրքիայի նախագահին։ Պետք է հասկանալ, որ իշխանության այն քաղաքական կուրսը, որը դրվել է դեռևս 2018թ-ից, որոշակի առումով չպետք է անակնկալի բերեր, որովհետև, հայաստանյան իշխանությունները պարզ ցույց են տվել, որ իրենց համար առաջնայինը հայկական շահը, Արցախին կամ Հայաստանին վերաբերող հարցերը չեն»։

Զրուցակցի խոսքով` երեք տասնամյակ միջազգային հանրությանը և առհասարակ իսլամական երկրներին ուղերձ է հասցվել առ այն, որ սա կրոնական պատերազմ չէ և մեր պահանջները որևէ կապ չունեն կրոնական հանգամանքի հետ։

«Հիմնախնդրի հիմքում արցախցիների ինքնորոշման իրավունքի իրացման հարցն է, որը բխում է նաև միջազգային իրավունքից և այն գործընթացներից, որոնք երեք տասնամյակ առաջ մեկնարկել են Արցախում․ դրանք բացառապես եղել են այդ ժամանակ գործող սովետական ԽՍՀՄ սահմանադրության և միջազգային օրենքի շրջանակներում»,-ասաց Աբրահամյանը և նշեց, որ վարչապետի վարած քաղաքականությունը եթե ճիշտ լիներ, ապա ինքը խորհրդարանական ընդդիմությանը չէր ներկայացնի։

«Ո՞նց կարող է այսպիսի քաղաքականությունը ճիշտ լինել, եթե դրա հետևանքը Արցախի մեծ մասի հանձնումն է, Արցախի շրջափակումը, ՀՀ ինքնիշխան տարածքների կորուստը, հազարավոր մեր հայրենակիցների նահատակվելը։ Այսինքն, այն ինչ տեղի է ունեցել այս հինգ տարվա ընթացքում՝ այս իշխանության օրոք, խոսում է նրա մասին, որ երկրում իշխանության ղեկը ստանձնել է մի ուժ, որը երկիրը տարել է տապալման, քաոսի և դժոխքի ճանապարհով»,-ասաց նա։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մելանյա Թրամփը հույս ունի, որ Ուկրաինայում հրադադար կհաստատվի մինչև Սուրբ Ծնունդ Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ Փոփոխություններ կլինեն վաղաժամ ծննդաբերության դեպքում հղիության և ծննդաբերության արձակուրդի տրամադրման կարգումԵՄ-ն Ուկրաինային փոխանցել է 7,9 միլիարդ եվրո՝ բարեփոխումների դիմացԳոհաբանության տոնից առաջ ԱՄՆ-ում մեկ գալոն բենզինի գինն իջել է մինչև 3,69 դոլարՇիրակի քրեական ոստիկանները թմրանյութի իրացումների շղթա են բացահայտել Թեհրանի ազատ շուկայում մեկ դոլարն արժե մոտ 270 հազար թումանՈւկրաինայում շուրջ 100 ուղևորատար գնացք է ուշանում․ որոշ չվերթների ուշացումը գերազանցել է 10 ժամըՄիջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց ենՀորմուզով նավթի հոսքն աճել է․ «Բրենթի» գինն իջել է մինչև 91,36 դոլար
Ամենադիտված