«Տիտան» բատիսկաֆում հայտնաբերվել են զոհերի «ենթադրյալ աճյունները»
ԼուսանկարներԱՄՆ առափնյա պահպանությունը հայտնել է, որ հայտնաբերել է «Տիտան» սուզվող նավի վրա սպանվածների ենթադրյալ աճյունները։ Անցյալ շաբաթ դեպի «Տիտանիկ» նավարկության ժամանակ պայթած սուզանավի բեկորները, ըստ ծառայության, պարունակում են «ենթադրաբար մարդկային մնացորդներ»։
Ինչպես հայտնել ենք, խորտակված «Տիտան» սուզանավի բեկորները հունիսի 28-ի առավոտյան դուրս են բերվել ջրից կանադական Horizon Arctic նավի վրա Կանադական առափնյա պահպանության նավամատույցում՝ Նյուֆաունդլենդ նահանգի Սենտ Ջոնս քաղաքում:
Ավելի ուշ ԱՄՆ առափնյա պահպանությունը հայտնել է, որ ստացել է բեկորներն ու ապացույցները, այդ թվում՝ «ենթադրյալ մարդկային մնացորդները»:
Ողբերգության հետևանքով՝ հինգ մարդ է մահացել։