Անհետ կորածների հիշատակի օրվա առիթով Եռաբլուրում տեղի է ունեցել հիշատակի և ոգեկոչման արարողություն
ՀասարակությունՀունիսի 29-ին անհետ կորած ազատամարտիկների հիշատակի օրվա առիթով Եռաբլուր զինվորական պանթեոնում տեղի է ունեցել հիշատակի և ոգեկոչման արարողություն։
Միջոցառմանը ներկա էին բարձրաստիճան զինվորականներ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը, Անհայտ կորած ազատամարտիկների խորհրդի նախագահ Ռիմա Առաքելյանը, Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հիշատակի արարողակարգը մեկնարկել է եկեղեցական աղոթքով։
Հնչել են ելույթներ և սփոփանքի խոսքեր` ուղղված անհայտ կորած ազատամարտիկների հարազատներին։ Ներկաները ծաղիկներ են խոնարհել անհայտ կորած զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ։