Պետդեպարտամենտի Պատժամիջոցների համակարգման գրասենյակի ղեկավարը կհանդիպի Նիկոլ Փաշինյանի հետ
Արտաքին Քաղաքական
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը հունիսի 29-30-ին Հայաստանում հյուրընկալել է ԱՄՆ պետքարտուղարության դեսպան, Պատժամիջոցների համակարգման գրասենյակում հատուկ համակարգող Ջեյմս Օ՛Բրայենին։
Դեսպանությունից հայտնում են, որ Հայաստան կատարած այցի ընթացքում դեսպան Օ՛Բրայենը կհանդիպի ՀՀ բարձաստիճան պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետի հետ՝ քննարկելու ԱՄՆ պատժամիջոցների շրջանակում համագործակցության հարցերը և իր գնահատանքը հայտնելու ԱՄՆ պատժամիջոցների ապահովման հայաստանյան հանձնառության վերաբերյալ։
Նա նաև կայցելի Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր։


















































Ամենադիտված
Դերասանուհու որդին հիվանդանոցում մահացել է. որն էր եղել վեճի բուն պատճառը, ինչու էին կրակել նրան