Շունը փրկել է տայգայում կորած 12-ամյա տղային (տեսանյութ)
ՏեսանյութերՌԴ Ամուրի մարզում երեքշաբթի օրը՝ հունիսի 27-ին, 12-ամյա Տոլյա Պուտիլինը հոր և հորեղբոր հետ գնացել է որսի։ Ինչ-որ պահի տղան հետ է մնացել մեծերից, խուճապի մատնվել ու մոլորվել, իսկ հայրը դիմել է ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարություն։ Երեխային որոնել են փրկարարները, ոստիկաններն ու կամավորները՝ անօդաչու սարքերով, կվադրոցիկլերով և Մի-8 ուղղաթիռով։ Տոլյան ավելի քան մեկ օր անցակցրել է անտառում։ Սակայն առաջինը երեխային հայտնաբերել է շունը՝ Կունարը՝ նրա հավատարիմ ընկերը։ Շունն ամբողջ գիշեր տաքացրել է Տոլյային։ Տղային ուղղաթիռից կարողացել են նկատել կարմիր բաճկոնի շնորհիվ։