ԱՄՆ-ում տղամարդը թալանել է աղջկան և ժամադրության հրավիրել
ԱյլԻնդիանապոլիսում տղամարդը կողոպտել է աղջկան, իսկ հետո նրան գտել սոցիալական ցանցերում ու առաջարկել հանդիպել։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։
Հրապարակման համաձայն՝ 2023 թվականի մայիսի 8-ին Էմբեր Բերաունը աշխատանքից տուն էր վերադառնում, երբ փոստարկղի մոտ նրան է մոտեցել մի տղամարդ և, ատրճանակով սպառնալով, պահանջել ներս թողնել իրեն։ Աղջիկը հրաժարվել է։ Նա առաջարկել է տալ իր մեքենայում եղած 100 դոլարը, որին տղամարդը համաձայնել է։
Շարունակելով ատրճանակով սպառնալ՝ անհայտ անձը աղջկան հարցրել է՝ ընկեր ունի՞ և կավելացնի՞ իրեն որպես ընկեր սոցիալական ցանցերում։ Տուժողը մտածել է, որ դրանից հետո տղամարդը կհեռանա, ուստի կատարել է նրա պահանջը։
Գրեթե անմիջապես կողոպտիչը սկսել է հաղորդագրություններ ուղարկել նրան: Նա ասել է, որ կվերադարձնի գումարը, քանի որ նա «չափազանց գեղեցիկ է թալանվելու համար» և առաջարկել է հանդիպել:
Ավելի ուշ պարզվել է, որ 2023 թվականի հունիսի 12-ին տղամարդը հրազենով մասնակցել է նոր ավազակային հարձակման։ Նա ձերբակալվել է բնակարանային գողության, ապօրինի զենք պահելու և ծեծի կասկածանքով։