«Իսկական նվեր Աստծո կողմից». 53-ամյա սուպերմոդել Նաոմի Քեմփբելը երկրորդ անգամ մայր է դարձել
ԺամանցՍուպերմոդել Նաոմի Քեմփբելը երկրորդ անգամ մայր է դարձել։ Նա Instagram-ում իր երկրպագուների հետ կիսվել է լուրով։
«Իմ սիրելի փոքրիկ, իմացիր, որ քեզ անսահման փայփայում են և շրջապատված ես սիրով այն պահից, երբ մեզ շնորհեցիր քո ներկայությամբ: Իսկական նվեր Աստծո կողմից: Օրհնված։ Բարի գալուստ փոքրիկ տղա»,- գրել է Նաոմի Քեմփբելը` հրապարակելով իր նորածին որդու առաջին լուսանկարը։
Սուպերմոդելը հավելել է, որ «երբեք ուշ չէ մայր դառնալու համար»։
Հիշեցնենք, որ 2021 թվականի մայիսի 18-ին Նաոմի Քեմփբելը հայտարարեց իր դստեր ծննդյան մասին։