ՀՀԿ երիտասարդները լուռ ակցիա են իրականացրել՝ «Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին» կարգախոսով
ՀասարակությունՀունիսի 29–ին ՀՀԿ երիտասարդները լուռ ակցիա են իրականացրել Հանրապետության հրապարակում:
Ակցիայի սկզբում երիտասարդները միացրել են Արմեն Աշոտյանի ելույթներից հատվածներ, ապա Արմեն Աշոտյանի պատկերով շապիկներ հագած երթ են սկսել Հյուսիսային պողոտայի ուղղությամբ՝ իրենց ձեռքերին պահելով «Ազատություն քաղբանտարկյալ Արմեն Աշոտյանին» կարգախոսով պաստառներ:
«Մենք այսօր լուռ ցույց ենք իրականացնում՝ ի պաշտպանություն Արմեն Աշոտյանի, մեր ակցիան լուռ բնույթ է կրում, քանի որ դավաճանական վարչակազմը փորձում է լռեցնել ազգային գործիչներին։ Մենք այստեղ ենք՝ ասելու, որ չենք լռելու»,- ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը: