«Ժողովուրդ». Արմեն Ղուլարյանի գլխավորած կոմիտեն իր գոյությամբ «թանկ է նստում» պետբյուջեի վրա
Հայկական Մամուլ«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Երկարակյաց պաշտոնյա Արմեն Ղուլարյանի գլխավորած Քաղաքաշինության կոմիտեն իր գոյությամբ «թանկ է նստում» պետբյուջեի վրա։ Օրինակ՝ 2022 թվականին կոմիտեին հատկացվել է 15 մլրդ 903 մլն դրամ, որից փաստացի ծախսվել է 14 մլրդ 313 մլն դրամ, կատարողականը կազմել է 90 տոկոս։
Օրինակ՝ 117,5 մլն դրամ հատկացվել է նորմատիվ տեխնիկական փաստաթղթերի մշակման եւ տեղայնացման ծախսերի համար, ինչն իրականացվել է 100 տոկոսով: Մշակվել է 19 նորմատիվատեխնիկական փաստաթուղթ: Միայն կոմիտեի պահպանման ծախսերի համար հատկացվել է 592,5 մլն դրամ, որն օգտագործվել է 99 տոկոսով:
Այսինքն՝ այս կառույցը տարեկան 15 մլրդ է ստանում ու հիմնականում փաստաթղթեր մշակում, այնինչ մայրաքաղաքի ու մեծ հաշվով երկրի քաղաքաշինության ոլորտը բարձիթողի է»: