Կա փոխըմբռնման առաջընթաց` ընդհանուր համաձայնագրի նախագծի շուրջ․ ԱԳՆ-ն՝ վաշինգտոնյան եռակողմ հանդիպման մասին
Քաղաքական
«Այս պահի դրությամբ առաջընթաց կա ևս մի քանի հոդվածների շուրջ, ինչպես նաև փոխըմբռնման առաջընթաց` ընդհանուր համաձայնագրի նախագծի շուրջ։ Առանցքային հարցերի շուրջ դեռ բավականին հետագա աշխատանք կա կատարելու»,-ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը՝ անդրադառնալով երեկ՝ հունիսի 29-ին, Վաշինգտոնում մեկնարկած ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի ու Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի եռակողմ հանդիպմանը։
Անի Բադալյանը նշեց` առաջին իսկ հանդիպման օրվանից նախարարի կողմից հատուկ բարձրացվել է Արցախի Հանրապետության հետ կապված իրավիճակը տարբեր առումներով.
«Թե նախօրեին գրանցված չորս զոհի վերաբերյալ, թե Լաչինի միջանցքի արգելափակման և դրա հետ կապված իրավիճակի վերաբերյալ հարցերը հանդիպման ժամանակ, իհարկե, բարձրացվել են»,- նշեց նա։


















































Ամենադիտված
«Նուբարաշեն» ՔԿՀ-ում հայտնաբերվել է մանկապղծության համար դատապարտված տղամարդու մարմինը