Բաշկիրիայում մեղուները 465 անգամ խայթել են երկու երեխայի
Լուսանկարներ
Բաշկիրիայում մեղուների պարսը հարձակվել է երկու տղաների վրա, բժիշկները հանել են մեղվի 465 խայթոց, գրում է Ռիա Նովոստին։
Միջադեպը տեղի է ունեցել Իշիմբայի շրջանի Ախմերովո գյուղում։ Երկու եղբայրներն, առանց ծնողների ուղեկցության, գնացել են անտառի բացատ։ Այնտեղ նրանց վրա մեղուները հարձակվել են, երեխաները բազմաթիվ խայթոցներ են ստացել։ Ութ տարեկան կրտսեր եղբորը հաջողվել է փախչել և հասնել տուն, որտեղ նա պատմել է, որ ավագ եղբայրը մնացել է անտառում և չի կարողանում ինքնուրույն դուրս գալ։ Հայրն ու հորեղբայրը գնացել են բացատ, ցրել մեղուներին ու երեխային ազատել։
«Տղաներին տեղափոխել են գյուղի բժշկական կենտրոն, որտեղ նրանց ցուցաբերվել է առաջին բուժօգնություն։ Ավելի ուշ վերակենդանացման բաժանմունքում մոտ 465 խայթոց է հեռացվել մարմնի բաց մասերից՝ վերջույթներից, ձեռքերից, ոտքերից, դեմքից, ականջներից և գլխի մաշկից»,- ասվում է հրապարակման մեջ։
Բաշկիրիայի առողջապահության նախարարությունը պարզաբանել է, որ երեխաներն արդեն դուրս են գրվել հիվանդանոցից։ Բաժանում ավելացրել են, որ երկու տղաների վիճակը կայուն է, այտուցը նվազում է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)