Ռոնալդուի հարեւանները վրդովված են ֆուտբոլիստի նոր առանձնատան պատճառով
Սպորտ
Պորտուգալացի ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուի հարեւաններն իրենց դժգոհությունն են հայտնել Պորտուգալիայում ֆուտբոլիստի նոր առանձնատան կառուցման կապակցությամբ, հայտնում է Look-ը։
«Դեռ առնվազն մեկ տարվա աշխատանք կա անելու։ Աշխատանքները շարունակվում են արդեն երեք տարի։ Տունն այնքան մեծ է, որ կարծես հիվանդանոց լինի։ Փողոցս մի քանի ամիս է՝ փակ է, այգումս փոշի է»,- ասել է հարեւաններից մեկը։
Նաև մարդիկ վրդովված են, որ Ռոնալդուի տան պատուհանից ուրիշների տարածքներն էլ են երևում։
Ռոնալդուն «Ալ Նասրին» միացավ հունվարի 2-ին՝ «Մանչեսթեր Յունայթեդից» հեռանալուց հետո։ Ակումբի հետ պայմանագրով նա տարեկան ստանում է 200 միլիոն եվրո։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում