Ռեալը և ՊՍԺ-ն համաձայնեցրել են Մբապեի տրանսֆերը․ Գալարդո
Սպորտ
ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն հաջորդ շաբաթ կմիանա Մադրիդի «Ռեալին»: Այս մասին հայտնում է լրագրող Ֆրանսուա Գալարդոն, փոխանցում է Armsport.am-ը։
Ըստ աղբյուրի՝ կողմերը համաձայնության են եկել 24-ամյա ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերի գործարքի բոլոր պայմանների շուրջ։ Տրանսֆերի գումարը չի հաղորդվում։
Երկու օր առաջ Գալարդոն հայտնել էր, որ Ֆայզա Լամարին՝ Կիլիանի մայրը և նրա գործակալը, ինչպես նաև ֆուտբոլիստի մյուս ներկայացուցիչները, կժամանեն Մադրիդ՝ համաձայնեցնելու տրանսֆերի վերջնական պայմանները։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։


















































Ամենադիտված
Ադրբեջանցին «Կեցցե Ադրբեջանը» երգը միացրած մեքենայով շրջում է Հայաստանում