Ֆրանսիայում բողոքի ցույցերից հետո ձերբակալվածների թիվը գերազանցել է 1300-ը (լուսանկարներ)
ԼուսանկարներՖրանսիայում ոստիկանությունն անցած գիշեր ողջ երկրում բռնկված բողոքի ցույցերի արդյունքում՝ ձերբակալել է ավելի քան 1300 ցուցարարի: Այս մասին հայտնում է ֆրանսիական BFM TV հեռուստաալիքը։
«Շաբաթ օրը (հուլիսի 1-ի) գիշերը Ֆրանսիայում 1311 մարդ է բերման ենթարկվել»,- ասվում է հոդվածում։
Հեռուստաալիքի տվյալներով՝ նրանցից 406-ը ձերբակալվել է Փարիզում և Ֆրանսիայի մայրաքաղաքի արվարձաններում։
Ֆրանսիայում բողոքի ցույցերը սկսվել են հունիսի 27-ի երեկոյան՝ Փարիզի արվարձաններում ոստիկանների կողմից 17-ամյա դեռահաս Նահելի մահից հետո։ Ակցիաները սկսվել են Նանտրում, մեկ օր անց նրանց են միացել Լիլի և Թուլուզի բնակիչները։ Այնուհետև ցույցերը վերածվել են անկարգությունների և ոստիկանության հետ բախումների։ Հունիսի 29-ի գիշերը ցուցարարները հրկիզել են մեքենաներ, ջարդել ցուցափեղկերը, հարձակվել ոստիկանների վրա, բարիկադներ կառուցել։ Հաջորդ օրը անկարգությունները շարունակվել են, ոստիկանությունն արդեն հայտնել է մոտ հազար մարդու բերման ենթարկելու մասին։