Ֆրանսիայի Լիոնում անկարգությունների ժամանակ ոստիկաններ են վիրավորվել (լուսանկարներ)
ԼուսանկարներՖրանսիայի Լիոն քաղաքում 27 ոստիկան է վիրավորվել, երբ Ֆրանսիայում անկարգություններ են սկսվել ոստիկանության կողմից 17-ամյա երիտասարդի սպանությունից հետո: Այս մասին հայտնում է Figaro թերթը՝ հղում անելով ոստիկանությունում իր աղբյուրին։
«Լիոնում 27 ոստիկան վիրավորվել է ուրբաթ լույս շաբաթ գիշերը, նրանցից յոթին հարվածել են պոմպային օդամղիչներով»,- նշում է հրատարակությունը։
Նշվում է, որ վիրավոր ոստիկաններից մեկը վիրավորվել է աչքի և այտի շրջանում։ Շուտով նրան պետք է վիրահատեն։ Եվս չորս ոստիկան վիրավորվել է ոտքից։ Հրապարակման աղբյուրի համաձայն՝ իրավապահներին փրկել է այն, որ կրակ բացածից մոտ 20 մետր հեռավորության վրա են եղել։
Ինչպես հայտնել ենք, ֆրանսիական BFM TV հեռուստաալիքը, հղում անելով երկրի ՆԳՆ-ին, հայտնել է, որ գիշերը տեղի ունեցած անկարգությունների ընթացքում ցուցարարները հրկիզել են մեքենաներ, ջարդել ցուցափեղկերը, հարձակվել ոստիկանների վրա, բարիկադներ կառուցել։ 1300-ից ավելի մարդ է բերման ենթարկվել։