Բերքահավաքը կազմակերպել հնարավորին անկորուստ․ Արցախի ԱԻ պետական ծառայողները հետևում են ընթացքին
ԱԻ պետական ծառայության Մարտունու շրջբաժնի ծառայողները հետևում են հացահատիկային մշակաբույսերի անկորուստ բերքահավաքի կազմակերպման ընթացքին: Նախապես համապատասխան աշխատանքներ են իրականացվել՝ հրդեհային անվտանգության ապահովման ուղղությամբ, հաղորդում են Արցախի ՆԳՆ ԱԻՊԾ-ից․
«Հակահրդեհային անվտանգության միջոցառումների լրիվ ծավալով իրականացումը թույլ է տալիս առավելագույնս անկորուստ կազմակերպել հացահատիկայինների բերքահավաքը: Մարտունու շրջբաժնի ծառայողները գյուղատնտեսական աշխատանքների համար նախատեսված հողատարածքներում ստուգումներ են իրականացրել, որի առանցքում կապի ապահովումն ու համապատասխան տեխնիկաների սարքինության վիճակին ծանոթանալն է:
Ծառայությունը բարձր մակարդակով կազմակերպելու, հրդեհավտանգ շրջանում կանչերին ժամանակին արձագանքելու համար, բաժնի նյութատեխնիկական բազան նախապես համալրվել է անհրաժեշտ գույքով և սարքավորումներով: Փրկարարները պատրաստ են ցանկացած արտակարգ իրավիճակի»,- ասվում է հաղորդագրության մեջ։


















































Ամենադիտված
Տասնյակ հասցեներում ջուր չի լինի՝ հուլիսի 15-ին և 16-ին